Բարսելոնան շարունակում է մնալ աշխարհի լավագույն ակումբը. Ռոսել
«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը հայտարարել է, որ թիմում ամեն ինչ կարգին է և ճգնաժամի մասին խոսակցությունները տեղին չեն:
«Մարզական կամ այլ տեսակի ճգնաժամի մասին խոսակցություններն անհիմն եմ համարում: «Բարսելոնան» շարունակում է մնալ աշխարհի լավագույն ակումբը: Մամուլում պտտվող խոսակցություներն իրականության հետ կապ չունեն:
Ռոուրան հիանալի կերպով կարողացավ կատարել իրեն վստահված աշխատանքը: Վիլանովայի վերադարձն ամենակարևոր նորությունն է: Եթե ստիպված լինեի ընտրություն կատարել մարզական հաջողությունների և Տիտոյի առողջության մեջ, անկասկած կընտրեի երկրորդը»,- Mundo Deportivo-ին տրված հարցազրույցում ասել է Ռոսելը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը