
«Մերսեդես»-ը «փափուկ վայրէջք է կատարել» դատարկ մթերային խանութում (լուսանկարենր)

Այսօր՝ մարտի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ, 27-ամյա Սերգեյ Ադամյանը, վարելով «Մերսեդես» մակնիշի 29 ՕՕ 250 համարանիշի ավտոմեքենան, Սիսակյան և Նարեկացի փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել չգործող մթերային խանութի տարածքում՝ ավագանու անդամության թեկնածու Արծրուն Աղումյանի նկարների ներքո։ Այս մասին հաղորդոմ է shamshyan.com կայքը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի անիվի խոտանվելը, և եթե վարորդը չկողմնորոշվեր, հնարավոր է՝ վթարը ողբերգական ավարտ ունենար։ Բարեբախատաբար, զոհեր և վիրավորներ չկան: