Բաժիններ՝

Մովսիսյանը խաղաոճով նման է Միլան Բարոշին. Մարեկ Սուխի

Մոսկվայի «Սպարտակում» Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի չեխ խաղընկեր Մարեկ Սուխին կիսվելէ  Հայաստանի ընտրանու հետ հանդիպումից իր սպասելիքներով:

«Մովսիսյանի ամենադրական կողմը՝ գրոհները եզրափակելու ունակությունն է:  Խաղաոճով նա նման է մեր Միլան Բարոշին: Անհատական պայքարում նա նույնիս ավելի ուժեղ է: Սական ցանկացած դիրքից հարվածելու ունակությամբ և արագությամբ նա հիշեցնում է Բարոշին: Յուրան նաև շատ օգտակար է այլ առումներով՝  անհրաժեշտության դեպքում կարող է հետ քաշվել դեպի պաշտպանություն և կատարել սևագործ աշխատանք:

Գիտեմ նաև Ռուսաստանի առաջնությունում հանդես եկեղ մյուս հայ ֆուտբոլիստներին: Հայաստանի հավաքականի հարձակվողական ներուժը հսկայական է: Սակայն նրանց թույլ կողմը պաշտպանությունն է և մենք պետք է օգտվենք դրանից»,- չեխ ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է  sport-express-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս