![](/banners/BeFunky-design.jpg)
Բարսելոնան նույնպես ցանկանում է իրականցնել Ագուերոյի տրանսֆերը
![](https://168.am/wp-content/uploads/2013/03/Chelsea+v+FC+Steaua+Bucuresti+UEFA+Europa+M9eZktbNh7Wl3.jpg)
«Բարսելոնան» դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխոս Ագուերոյին ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Կատալոնական ակումբի ղեկավարությունը ցանկանում է 24-ամյա ֆուտբոլիստի միջոցով փոխարինել Իսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյային, ում հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում «Արսենալը»։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ագուերոն մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և երկու արդյունավետ փոխանցման հեղինակ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը