Հույս ունեմ, որ Շտիգլիցն ինձ ռևանշի հնարավորություն կտա. Աբրահամ
Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մեկնաբանել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնական տիտղոսի համար մենամարտում գերմանացի Ռոբերտ Շտիգլիցից կրած պարտությունը։
«Աչքս փակվել էր, այդ իսկ պատճառով մրցավարը դադարեցրեց մենամարտը։
Ես ազնիվ էի և ռևանշի հնարավորություն տվեցի Շտիգլիցին։ Հույս ունեմ, որ նա ինձ ևս նման հնարավորություն կտա, չէ՞ որ մեզ մոտ հաշիվը դեռ 1։1 է», – Աբրահամի խոսքերն է մեջբերում Fightnews-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը