Հորդորում ենք չքաղաքականացնել զորավարժությունները. ՊՆ մամուլի խոսնակ

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Վերջին շրջանում ամեն տարի ՀՀ ԶՈւ-երն անցկացնում են մի քանի նման զորավարժություններ, որոնց այս կամ այն չափով մասնակցում են նաև պահեստազորայինները: Դա պլանային և անհրաժեշտ քայլ է, սակայն դրանք երբեք չեն եղել եռամսյա: Դրանք իրականում մեծ մասշտաբների չեն և տևողությունն էլ ընդամենը մի քանի օր է: Կրկին հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել և չքաղաքականացնել այս ամենը: ՀՀ ՊՆ-ն գործունեությունը ուղղված է ՀՀ անվտանգության ապահովմանը»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ երեկ հավաքների թեմային Ազատության հրապարակում անդրադարձել էր «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Նա նշել էր, որ այս օրերին պահեստազորի եռամսյա հավաք են սկսել, իրենց շարժման տղաներին զորակոչելու համար՝ ավելացնելով, որ ինքն էլ կմիանա այդ հավաքին, մեկ ամիս էլ ավելի կմնա, բայց դիմում է պաշտպանության նախարարությանն ու հորդորում, որ պետք չէ նման բաներ անել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031