Բաժիններ՝

Ռուս գիտնականների ստեղծած «օդային դիսպլեյը» վաճառքում կլինի 5 օրից (տեսանյութ)

Աստրախանի գիտնականների կողմից ստեղծված DisplAir «օդային դիսպլեյը» վաճառքում կհայտնվի մարտի 28-ից և կարժենա 398 000 ռուբլի (շուրջ 13 000 դոլար)։

Նորույթը պրոյեկտում է պատկերը 2մկմ չափսերով ջրային պինդ մասնիկների հոսքի վրա և թույլ է տալիս ֆիքսել միաժամանակ 1500 հպում։  Այդ պինդ միկրոմասնիկները կայուն են շոգի և ցրտի նկատմամբ։ Նրանք չեն գոլորշիանում և չեն սառչում։

Ձեռքի շարժումները և հպումները «օդային դիսպլեյին» մշակվում են ուլտրակարմիր և օպտիկական տվիչների միջոցով։ Դրանք տարբերակում են անկյունային և ուղիղ շարժումները, իսկ շարժման և էկրանի վրա դրա արձագանքի ժամանակային տարբերությունը չի գերանցում 0.2 վայրկյանը։

DisplAir-ի նախագծողները վստահեցնում են, որ իրենց նորույթը կարող է ճանաչել ավելի բարդ շարժումներ, քան շուկայում առկա Multitouch համակարգերը։ «Օդային դիսպլեյը» համադրելի է Windows 7 օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչների հետ։

Նման դիսպլեյների հիմնական թերությունն այն է, որ դրանք մշտապես պետք է լիցքավորել հեղուկով։ Օրինակ, DisplAir-ը 1 ժամում ծախսում է 1.5 լիտր ջուր։

Ընկերության ներկայացուցիչ Դանիլա Տիխոմիրովը հայտնել է, որ այս պահին ստացվել է արդեն 496 գնման հայտ։ Պատվերների շուրջ ներկայումս բանակցություններ են ընթանում Deutsche Telekom և Fuji ընկերությունների հետ։

Անսովոր այս սարքի նախատիպը ստեղծվել է ռուսաստանցի Մաքսիմ Կամինինի կողմից։ 2010 թվականին Seliger ֆորումի ժամանակ նորույթը ներկայացվեց Դմիտրի Մեդվեդևին, իսկ դրանից կարճ ժամանակ անց ստեղծվեց DisplAir-ը։ 2011 թվականին նորույթը արժանացավ մի շարք մրցանակների։ Իսկ 2012 թվականին հեղինակներին հաջողվեց ներգրավել 1 միլիոն դոլարի ներդրումներ և դնել DisplAir-ի արտադրությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս