Բաժիններ՝

Բանկոմատի դրամարկղի հափշտակության գործն արդեն դատարանում է

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին պատկանող բանկոմատի դրամարկղի հափշտակության հասարակական հնչեղություն ստացած գործը կքննվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ ՀՀ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Գևորգ Բաբինյանը նախապես հանցավոր համաձայնության գալով համագյուղացիներ Ռուստամ Բաբինյանի, Դավիթ Թամրազյանի և Աշոտ Բադալյանի հետ՝ 2012թ. նոյեմբերի 25-ի գիշերը եկել են Շիրակի մարզի Ախուրյան գյուղ, որտեղ տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել են խանութ-տաղավարի համար նախատեսված շինության մուտքի դուռը, ապօրինի մուտք գործելով տարածք, էլեկտրական սղոցի գործադրմամբ կտրել են «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին պատկանող բանկոմատի դրամարկղը, տեղափոխել Տավուշի մարզի Հաղարծին գյուղ, հափշտակել 1.854.000 ՀՀ դրամ գումար՝ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս:

Գևորգ Բաբինյանին, Դավիթ Թամրազյանին և Ռուստամ Բաբինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին. 2-րդ և 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շինություն ապօրինի մուտք գործելով՝ խոշոր չափերով գողություն: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս