
Սպանդարյան գյուղում ուժեղ քամուց տանիքներ են վնասվել

Մարտի 23-ին, ժամը 11.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 10.30-ի սահմաններում տեղի ունեցած քամու հետևանքով Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղում վնասվել է 10 տան և 4 անասնագոմի տանիք: Դեպքի մասին տեղեկացվել են Սպանդարյանի գյուղապետը, մարզպետարանի քաղաքաշինության բաժնի պետը և տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետը: