Բաժիններ՝

Եվրոպացիները՝ ՀՀ ՊՆ-ում

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդին անդամակցությամբ ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարմանը հետևող Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի անդամներին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, hանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽ շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորությունների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության իրավասությանը վերաբերող խնդիրներն ու դրանց կատարման ընթացքը: Մասնավորապես` պատվիրակության անդամներին ներկայացվել են ՀՀ զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական-քաղաքացիական վերահսկողության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, էթիկայի, բարեվարքության ամրապնդման ու կոռուպցիայի դեմ պայքարի, թրաֆիքինգի, այլընտրանքային ծառայության, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս