Բաժիններ՝

ՈւԵՖԱ-ն այնպես է արել, որ 1/4 եզրափակչում միմյանց դեմ չմրցեն Ռեալը, Բավարիան և Բարսելոնան. Պնդում են թուրքերը

SportArmenia-ն, երեկ հայտնել էր, որ իսպանական հեռուստաալիքներից մեկը հրապարակել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունից առաջ ձեռքով բարձրացնում վիճակահանության զամբյուղը, ինչը կասկածներ էր առաջացրել լրագրողների մոտ։

Այս կապակցությամբ մեծ սկանդալ է հասունանում Թուրքիայում։ Տեղական հեռուստաալիքներից մեկով նախկին թուրք մրցավար Ահմեդ Չաքըրը իբր ապացուցում է, թե Ինֆանտինոն իր այդ շարժումով կեղծել է վիճակահանության արդյունքները։ Նրա խոսքերով՝ մրցաշարի կազմակերպիչներն ամեն ինչ արել են, որպեսզի քառորդ եզրափակիչում միմյանց դեմ չմրցեն «Ռեալը», «Բավարիան» և «Բարսելոնան»։

Չաքըրը հայտարարել է, որ ՈւԵՖԱ-ն վիճակահանության ժամանակ օգտագործում է յուրահատուկ գնդակներ։ Երբ հարկավոր է զամբյուղից հանել անհրաժեշտ թիմով գնդակը, այն սկսում է թույլ շարժվել, որպեսզի վիճակահանության մասնակիցը հասկանա, թե որ գնդակը պետք է ընտրի։

Իսկ Ինֆանտինոյի արարքը Չաքըրը բացատրում է նրանով, թե իբր գնդակը սկսել է շարժվել և որպեսզի ոչ ոք չնկատի դա, ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղարը բարձրացրել է զամբյուղը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս