Զինծառայողը վիճաբանել է ավագ լեյտենանտի հետ. սվին-դանակով հարվածներ հասցրել նրան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գևորգ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, ով զինվորական պարտակությունները կատարելու կապակցությամբ վիճաբանել է իր նկատմամբ պետ հանդիսացող ավագ լեյտենանտ Ֆ.Մանդալյանի հետ:

Ինչպես պարզ է դառնում նախաքննական մարմնի կողմից Գ. Հարությունյանին առաջադրված մեղադրանից՝ վերջինս սվին-դանակի երկու հարված է հասցրել ավագ լեյտենանտի մեջքի և ձախ ազդրի շրջաններին`պատճառելով մարմնական վնասվածքներ:

Գևորգ Հարությունյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս