«Սա պետությո՞ւն է Սերժ». մամուլ
«Նախագահական ընտրության օրը, Երևանի «Մետաքս» կոչվող թաղամասում Ս. Սարգսյանի շտաբի դիմաց «Ժամանակի» և «Հրապարակի» լրագրողների աշխատանքը խոչընդոտելու փաստի առթիվ ՀՔԾ-ում հարուցված քրգործը կարճվել է: Ընդ որում՝ կարճվել է «հանցակազմի բացակայության պատճառով»:
Չնայած լարված իրավիճակին ու խոչընդոտներին, լրագրողներին հաջողվել էր մի քանի կադր նկարել ու ձայնագրել հայհոյախառն արտահայտությունները: ՀՔԾ-ն ու գործը վարող քննիչը դիտելով առկա տեսանյութը և ձայնագրությունը, որոնք ակնհայտ փաստում են լրագրողներ աշխատանքը կոպիտ կերպով խոչընդոտելու մասին, լսելով վկայությունները՝ եկել են եզրակացության, որ դրանում որևէ «հանցակազմ չկա»:
Ասել է թե՝ «ապահով Հայաստանում» ընտրության օրը կարելի է հարձակվել լրագրողի վրա, խոչընդոտել նրա մուտքը թեկնածուի շտաբ, վիրավորել ու հայհոյել նրան, խլել տեսախցիկը ու «ազատ-անաչառ» դատախազությունն այդտեղ որևէ հանցակազմ չի կարողանա գտնել, եթե իհարկե՝ հարձակվողը «ապահով Հայաստանի» նախարարի եղբայր է»,- գրում «Ժամանակ» օրաթերթը: