Չելսին և Մանչեսթեր Սիթին լրջորեն հետաքրքրված են Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով
Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ամռանը թոփ-ակումբ տեղափոխվելու վերաբերյալ հայտարարությունը մեծ արձագանք է ունեցել Արևմուտքում։
«Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար ուժեղագույն ակումբներում հանդես գալը երազանք է ու նպատակ։ Ինձ համար էլ է այդպես։ Ամեն ինչ անելու եմ, որպեսզի այս ամռանն այլ ակումբ տեղափոխվեմ։ Եթե դու լավ ես խաղում, և քո խաղին հետևում են, ապա տեղափոխությունն այլ ակումբ մեկ քայլ առաջ է։ Եթե չստացվի, կանեմ դա հաջորդ տարի», – ասել Մխիթարյանը։
Եվ ահա ժամեր առաջ Mirror-ը հայտնել է, որ ստեղծված իրավիճակը լրջորեն հետաքրքրել է անգլիական 2 գրանդներին՝ «Չելսիին» և «Մանչեսթեր Սիթիին»։ Այս ակումբները դեռ վաղուց էին հետևում Հենրիխի խաղին և արդեն պատրաստ են հանդես գալ հստակ առաջարկներով։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը