Բաժիններ՝

Մոուրինյոյի հայտարարությո՞ւնը. դրանք մանկական վեճեր են. Դել Բոսկե

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի այն հայտարարությունը, թե 2012 թվականի լավագույն մարզչի ընտրությունների արդյունքները կեղծվել են։

«Ինձ չի հետաքրքրում այն քննարկումը։ Ֆինլանդիայի հավաքականի հետ շատ կարևոր հանդիպմանը մնացել է 48 ժամ, և ինձ համար դա է կարևորը։

Ես պետք է չմասնակցեմ նման քննարկումների, քանի որ դրանք ինչ-որ մանկական վեճեր են։ Ես անգամ չեմ ցանկանում այժմ ժպտալ, որպեսզի մարդիկ ինձ սխալ չհասկանան», – Դել Բոսկեի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031