Բլոգերն ընդդեմ ՉԻ-ի դատաքնությունը կվերսկսվի
Բլոգեր Տիգրան Քոչարյանն ընդդեմ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի կողմից հրատարակվող «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի հայցադիմումի գործով դատաքննությունը վերսկսվի։ Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Անահիտ Սարդարյանը, այսօր նման որոշում է կայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը։ Այդպիսով դատարանը նպատակ ունի պարզել գործով որոշակի փաստական հանգամանքներ։
Դատաքննությունը նշանակվել է ապրիլի 15-ին:
Հիշեցնենք, որ ըստ հայցվորի, 2012թ. հուլիսի 13-ին հրապարակված «Ֆաշիստն ու փիղը՝ ի պաշտպանություն փղերի» հրապարակման մեջ առկա են զրպարտչական ու իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորող տեղեկություններ, ուստի որպես փոխհատուցում պահանջում էր 1 մլն դրամ վիրավորանքի, 2 մլն՝ զրպարտության, 500 հազար դրամ՝ փաստաբանական ծախսերի դիմաց: