Գվարդիոլան ամեն գնով կփորձի իրականացնել Խաբի Ալոնսոյի տրանսֆերը
Իսպանական El Economista պարբերականը պնդում է, որ Մյունխենի «Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մտադիր է ամռանը ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հենակետային կիսապաշտպան Խաբի Ալոնսոյին։
Պեպը գերմանական ակումբի ղեկավարությանը խնդրել է ամեն գնով իրականացնել իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերը։
Գվարդիոլան գտնում է, որ Ալոնսոյի ձեռքբերումն իրեն կօգնի ուժեղացնել կենտրոնը, բացի այդ, նա հաջողությամբ կարող է համագործակցել Խավի Մարտինեսի հետ։
Նշենք, որ Խաբի Ալոնսոյի պայմանագիրն «արքայական ակումբի» հետ ավարտվում է 2014 թվականին, և առայժմ ֆուտբոլիստը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը