Բաժիններ՝

Բեքհեմը մեկ միլիոն եվրոյով գերազանցեց Մեսսիին. Ամենահարուստները՝ ըստ France Football-ի

ՊՍԺ-ի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը գլխավորել է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստների ցանկը՝ ըստ France Football-ի։

Անգլիացու եկամուտները նախորդ տարի կազմել են 36 մլն եվրո։ 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին՝ 35 մլն եվրոյով։ 3-րդը Կրիշտիանո Ռոնալդուն է (30 մլն)։

Հատկանշական է, որ Բեքհեմի աշխատավարձը («Լոս Անջելես Գելեքսիում» – խմբ.) կազմել է այս եկամուտների ընդամենը 5 տոկոսը։

Լավագույն տասնյակն այս տեսքն ունի՝

1.Դևիդ Բեքհեմ – 36 մլն եվրո

2.Լիոնել Մեսսի – 35 մլն

3.Կրիշտիանո Ռոնալդու – 30 մլն

4.Սամուել Էտո’Օ – 24 մլն

5.Նեյմար – 20մլն

6.Սերխիո Ագուերո – 19 մլն

7.Ուեյն Ռունի – 18 մլն

8.Զլատան Իբրահիմովիչ – 17,5 մլն

9.Յայա Տուրե – 16,6 մլն

10.Ֆերնանդո Տորես – 16,3 մլն

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս