Ծեծկռտուքի մասնակիցը եղել է գնդապետի եղբայրը, ոչ թե որդին

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 14-ին Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցի վրա գտնվող «Հայր և որդի Երիցյաններ» խանութի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ծեծկռտուք էր տեղի ունեցել մի խումբ անձանց միջև: Ծեծկռտուքի վայրի հարևանությամբ ապրողները ֆոտոլրագրող Գ. Շամշյանին հայտնել էին, որ մասնակիցների մեջ է եղել Ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի բաժնի պետ Վանիկ Թանգամյանի որդին, ով վիճաբանություն-ծեծկռտուքից հետո ընկերուհու հետ հեռացել էր:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ծեծկռտուքին մասնակցել է ոչ թե Վ. Թանգամյանի որդին, այլ եղբայրը՝ Հարություն Թանգամյանը, ով Վրաստանից հյուրի կարգավիճակով եկել էր Հայաստան:

Եղբայրը վնասվածքներ չի ստացել, սակայն նրա հարվածից կա վիրավոր:

Ի դեպ՝ Վանիկ Թանգամյանի որդին անցյալ տարի ծեծկռտուքի մասնակից էր եղել Մոսկվա կինոթատրոնի մոտ գտնվող գիշերային ակումբներից մեկում, և այն ավարտվել էր դանակահարությամբ: Տուժել էր նաև Թանգամյանի որդին, և այն ժամանակ Զվարթնոց օդանավակայանի ոստիկանապետը հերքում էր տեղի ունեցածը, սակայն ոստիկանության Կենտրոնական բաժնում այդ միջադեպի փաստով քրեական գործ հարուցվեց:

Տեսանյութեր

Լրահոս