Բաժիններ՝

«Գոլդ» համարանիշներով «Լեքսուսի» վարորդը չի մտածում իր անվտանգության մասին

Վերջին տարիներին հանրապետությունում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել են մեծ թվով քաղաքացիներ:

Եղել են դեպքեր, երբ վթարները տեղի են ունեցել մայրուղիներում. վարորդները փրկվել են շնորհիվ ամրագոտու, երբ ամրագոտին կապած են եղել:

Առանց ամրագոտին կրելու վարորդը ավտոմեքենան չպետք է վարի, հակառակ դեպքում՝ ճանապարհային ոստիկանը կարող է վարչական պատասխանատվության ենթարկել վարորդին:
Իրենց պատվից վեր են դասում ամրագոտի կապելը հիմնականում «գոլդ» համարանիշներով որոշ ավտոմեքենաների վարորդներ:

Այսօր՝ մարտի 16-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններում, թե ինչպես են «Լեքսուս» մակնիշի 33 DS 333 համարանիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը երթևեկում առանց ամրագոտու:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հավաքվածները, տեսնելով, որ «Լեքսուսը» նկարվեց, ասում էին. «Էդ մեքենան պատգամավորի ա»:

Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Շերամի փողոցի 105 շենքի բնակիչ 26-ամյա Արման Հովհաննիսյանի անվամբ:

Մնում է եզրակացնել, որ տարիներ առաջ Ազգային Ժողովի բարձր ամբիոնից գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ճիշտ էր հայտարարել, երբ ասել էր, թե որոշ պաշտոնյաներ իրենց անշարժ և շարժական գույքը գրանցում են զոքանչի կամ մեկ այլ բարեկամի անունով:

Առաջիկայում կփորձենք պարզել, թե, պատգամավոր ասելով, ում նկատի ունեին քաղաքացիները: Իսկ մինչ այդ սպասենք Ճանապարհային Ոստիկանության արձագանքին:

remen-1 remen-2 remen-3 remen-4

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս