Բաժիններ՝

Էլեկտրաէներգիայի խափանումների պատճառով որոշ սպառողներ կրել են ֆինանսական վնասներ. ՄԻՊ

Մարդու իրավունքների վիճակը Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012

 

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումներն ու դրական զարգացումները.
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

– Բազմաթիվ քաղաքացիներ մտահոգություն են հայտնել էլեկտրաէներգիայի շարունակական տատանումների, դրա հաճախակի ու կարճատև մարումների, ինչպես նաև դրանից բխող հետևանքների վերաբերյալ:
– Մտահոգիչ է, որ 2012 թվականի ընթացքում չեն ընդունվել ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության և ռիսկայնությունը որոշող չափանիշները:
– Սյունիքի մարզի սահմանամերձ Քաջարան և Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի շրջակա 4 տարածքները գերակա հանրային շահ ճանաչելու կապակցությամբ շահագրգիռ անձանց մասնակցությամբ չեն իրականացվել պատշաճ հանրային քննարկումներ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

– Ընթացիկ տարում եղել են էլեկտրաէներգիայի տատանումների կամ խափանման բազ­մա­թիվ դեպքեր, որոնց հե­տևան­­քով որոշ սպառողներ կրել են նաև ֆինանսական վնասներ:
Հանրապետությունում գազի, ջրի և էլեկտրաէներգիայի հաշ­վիչների այլընտրանքային լա­բորատորիաների բացակայությունն որոշակի խնդիրներ է ստեղծել սպառողների համար:
– Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել քաղաքացիների շուրջօրյա ջրամատակարարման խնդիրը լիարժեք լուծելու համար:
– Մտահոգիչ է Հանձնաժողովի թիվ 95-Ն որոշման համաձայն` առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը նախորդող տարվա դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին՝ ծախս ունեցած ամիսների միջին օրական ծախսը հաշվառքի խախտման ամսում մատակարարված գազի քանակի որոշման համար հիմք ընդունելը:

Արձանագրված դրական զարգացումները

– 2012 թվականի դեկտեմբերի 27-ին ուժի մեջ են մտել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Էներգետիկայի պետական տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» ու «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» համապատասխանաբար թիվ 1568-Ն և թիվ 1569-Ն որոշումները:
– Ողջունելի է այն փաստը, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ձեռնարկած ջրային համակարգի կազմակերպությունների գործունեության մշտադիտարկումները կրում են շարունակական բնույթ և իրականացվում են ընկերությունների կողմից սպառողներին մատուցվող ծառայությունների որակի ցուցանիշների վերաբերյալ հանձնաժողով ներկայացվող եռամսյակային տեղեկատվությունների վերլուծության, իսկ անհրաժեշտության դեպքում` տեղում ուսումնասիրություններ կատարելու միջոցով:
– Ողջունելի է այն, որ Հանձնաժողովը ծանոթացրել է սպառողներին իրենց իրավունքներին` հանձնաժողովի վեբ-կայքում տեղադրելով իր որոշումները, լրատվամիջոցներով պարբերաբար հանդես է եկել պարզաբանումներով, սպառողների իրավունքների ու պարտա­կանությունների վերաբերյալ բուկլետներ հրապարակելու խնդրում աջակցել է հասարակական կազմակերպություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս