
Գյումրիի ավագանին այսօր իր «տեղում չէ» (տեսանյութ)

Ինչպիսի՞ գործունեություն է ծավալում Գյումրիի ավագանին, արդյոք որոշումներ կայացնելու հարցում անկա՞խ է, և ինչո՞վ են սկսվում և սահմանափակվում իրականում ավագանու անդամների լիազորություններն ու գործառույթներն ավագանու նիստերի ժամանակ:
Ըստ ԳԱԼԱ-ի՝ փաստաբան Թամարա Յայլոյանի կարծիքով՝ Գյումրիի ավագանին այսօր «իր տեղում չէ», ավագանու անդամների վարքագիծն արդեն բազմիցս ապացուցել է, որ նիստերին նրանց մեծ մասը ներկա է միայն ֆիզիկապես եւ լավագույն դեպքում քաղաքապետի առաջարկներին կողմ քվեարկողի դերում է:
Փորձագետ Համլետ Մոսինյանը գտնում է, որ Գյումրիի ավագանին բաժանված է երեք թեւերի, ինչը սկզբնական շրջանում հույս էր ներշնչում, որ նորընտիր մարմինը բավականին ակտիվ գործունեություն է ծավալելու, այնինչ ընթացքն, ըստ նրա եղավ հիասթափեցնող, չնայած դեռ հույսեր կան, որ ավագանին ի վերջո իր իրական գործառույթներին կանցնի: