
Հենրիխ Մխիթարյանի 100-րդ խաղը՝ Ուկրաինայի առաջնությունում

Ինչպես տեղեկացնում է Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական ֆեյսբուքյան էջը, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս պահին մասնակցում է Ուկրաինայի առաջնություններում իր 100-րդ հանդիպմանը։
Տեղեկացնենք, որ Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակներում «Շախտյորն» այս պահին խաղում է «Չերնոմորեցի» հետ։ Հաշիվն առաջին կեսից հետո 1։0 է՝ հօգուտ տանտերերի։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը