Ինչ կլիներ, եթե իշխանությունը Ազատության հրապարակում հացադուլ աներ

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում տվել է այս հարցի մի քանի հնարավոր պատասխան։ Այսպես, եթե իշխանությունը հացադուլ աներ, ապա, ըստ Ս.Սաֆարյանի.

«1. կխնայվեին հարյուր հազարավոր դոլարներ անիմաստ քյաբաբ-քյուֆթաների վրա,
2. չէին լինի անիմաստ կերուխումերն ու զվարճանքները,
3. կազինո չէին գնա եւ կխնայվեին միլիոնավոր դոլարներ,
4. փողի պահանջարկի բացակայության պատճառով բյուջեն չէին թալանի, գերշահույթներ չէին հետապնդի,
5. միգուցե ինքնամաքրվեի՞ն:
Փաստորեն, ապահով Հայաստան կառուցելու միակ իրատեսական ծրագիրը հացադուլն է: Այնպես որ, քանի դեռ իշխանությունը մեծից փոքր հացադուլի չի նստել, ապահով Հայաստան կառուցելու խոստումները սուտ են լինելու:
«Հացադուլեք, որ հավատանք, որ կփոխվի»: »

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031