Բաժիններ՝

Մոուրինյոյի շնորհիվ իմ անունն ավելի ուժեղ է հնչում. Սնեյդեր

«Գալաթասարայի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանության արդյունքները, համաձայն որի՝ թուրքական ակումբը մրցելու է Մադրիդի «Ռեալի» հետ։

«Իհարկե, «Ռեալն» այս դիմակայությունում ֆավորիտ է։ Նրանց դեմ շատ բարդ է լինելու խաղալ, սակայն մենք կփորձենք զարմացնել նրանց։

«Ռեալում» անցկացրած առաջին իսկ մրցաշրջանում ես դարձա Իսպանիայի չեմպիոն։ Միևնույն ակումբում ծանոթացա Ժոզե Մոուրինյոյի հետ, ում հետ մինչ օրս շարունակում եմ շփվել։ Ես շնորհակալ եմ Մոուրինյոյին, քանի որ նրա հետ աշխատելուց հետո իմ անունն ավելի ուժեղ է հնչում», – հոլանդացու խոսքերն է մեջբերում De Telegraaf-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս