Հանրային խորհրդի նախագահը խորհրդարանում ելույթի իրավունք կստանա

168.am-ի տեղեկություններով` կառավարությունը շուտով խորհրդարան կներկայացնի «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով Հանրային խորհրդի նախագահին իրավունք կտրվի հանդես գալ ԱԺ լիագումար նիստերի ժամանակ:

Այս փոփոխության արդյունքում որոշակի կապ կհաստատվի խորհրդարանի և Հանրային խորհրդի միջև, քանի որ Հանրային խորհուրդը կկարողանա իր տեսակետը ներկայացնել ԱԺ-ում քննարկվող որոշակի հարցերի վերաբերյալ: Այլ հարց է, որ այդ կարծիքը կունենա զուտ խորհրդատվական նշանակություն, և կարող է էական ազդեցություն չունենալ որոշումների կայացման վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031