Կստեղծվի Մարտի 1-ի դեպքերն ուսումնաասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօր` մարտի 15-ին, կայացած նիստում միաձայն ընդունվել է մարտի 1-ի դեպքերի ուսումնաասիրելու նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը:

Նա հիշեցրեց, որ նախապես քաղաքական պայմանավորվածություն է եղել, որ նախագահական ընտրություններից հետո այն կմտնի հանձնաժողով նիստ, եւ ըստ այդմ` այսօր հանձնաժողովի անդամները միաձայն դրական եզրակացություն են տվել: Դա նշանակում է, որ նախագիծը մտնում է ԱԺ մեծ օրակարգ եւ քառօրյա նիստերի օրակարգ:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ ինքը ցանկություն է հայտնել աշխատել ստեղծվելիք հանձնաժողովում: «Ես դեռ այն ժամանակ մտահոգություն էի հայտնել, որ ժամանակավոր հանձնաժողովներում անկախ պատգամավորներին չեն ընդգրկելու: Եթե այդ մոտեցմամբ գնանք, 5-րդ գումարման ԱԺ-ում առաջին ժամանակավոր հանձնաժողովն է ստեղծվելու և հետագայում ինչքան ստեղծվի, այդ սկզբունքը պետք է կիրառվի, չեմ կարծում, որ բացառման սկզբունքը ճիշտ է, ավելի լավ է ընդգրկելու սկզբունքով գնանք, որ բոլոր ցանկացողները մասնակցել»,- նշեց անկախ պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս