Բաժիններ՝

Ռոման հրաժարվել է շեյխերի հետ համագործակցությունից

«Ռոման» հայտարարել է Հորդանանի շեյխ Ադել Արեֆ ալ Քադումիի հետ համագործակցության դադարեցման մասին։

«Փետրվարի 24-ին ակումբը հայտարարություն էր տարածել շեյխ Ադել Արեֆ ալ Քադումիի հետ համագործակցություն սկսելու մասին։ Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ մեր գործընկերները որոշակի գումար պետք է ներդնեին թիմում։ Մարտի 14-ն էլ սահմանվել էր որպես վերջնաժամկետ։

Քանի որ կողմերը չեն համաձայնեցրել ծայրահեղ ժամկետը երկարաձգելու հավանական տարբերակը, ակումբը խզում է համագործակցությունը վերոնշյալ գործընկերների հետ», – այս մասին գրված է «Ռոմայի» պաշտոնական կայքում։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս