Բաժիններ՝

Աչք են դրել Վազգեն Մանուկյանի աթոռին. մամուլ

«Այսօր տեղի է ունենալու Հանրային խորհրդի ապագա կարգավիճակին նվիրված մինի-նիստ: Հուլիսի 1-ին լրանում է Հանրային խորհրդի լիազորությունների ժամկետը. ՀԽ-ն պետք է գործեր 4 տարի ժամկետով»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.

«Այս օրերին աշխատանք է տարվում նոր ձև և բովանդակություն հաղորդել այդ մարմնին: Սերժ Սարգսյանն առաջարկել է ընդարձակել խորհրդի լիազորությունները՝ որպես քաղաքացիական հասարակությունը, ինստիտուտները ներկայացնող մարմին` ընդհուպ օրենսդրական կարգավորում:

Կա երկու տարբերակ՝ կամ օրենքի նախագիծ մշակել, կամ նախագահի հրամանագրով ուժեղացնել Հանրային խորհուրդը: Խնդրով զբաղվում է ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը:

Ըստ այդ նախագծի` Հանրային խորհուրդն այլևս  ԱԺ-ում, կառավարությունում, ինչպես նաև համապատասխան պետական կոմիտեներում կունենա ներկայացուցիչ` կարծիք և եզրակացություն հայտնելու համար: Սպասվող փոփոխությունները ՀԽ-ն բավականին գրավիչ են դարձրել շատերի համար, որոշ տեղեկություններով` այն ղեկավարելու ցանկություն շատերի մոտ կա, սակայն, մեր տեղեկություններով, Վազգեն Մանուկյանը շարունակելու է  պաշտոնավարել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս