Սևանի միջադեպին քաղաքապետին «նեղած» աղջկան կանչել են ոստիկանություն (տեսանյութ)

Սևանում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումից հետո քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հետ հայտնի միջադեպի ժամանակ մի սևանցի աղջիկ, լսելով, որ քաղաքապետն ասում է, թե Սևանը ընտրել է Սերժ Սարգսյանին, ուղիղ նրա երեսին շպրտեց. «Ոչ, սուտ է, մի կեղծարար էլ դուք եք» Քաղաքապետը հենց զրույցի ժամանակ ճշտեց՝ ո՞վ եք դուք, սևանցի՞ եք: Աղջիկն էլ պատասխանեց. «Պետք չի` դուք իմանաք ով եմ ես, բայց ես գիտեմ, որ դուք կեղծել եք ընտրությունները: Ես դիտորդ եմ եղել, ես տեսել եմ ոնց եք կեղծել»: Միջադեպի մանրամասները՝ Civilnet-ի տեսանյութում:

Aravot.am-ի տեղեկություններով՝ այս խոսքերը սևանցու՝ Աստղիկ Ղազարյանի վրա թանկ են նստել: Միջադեպից հաշված օրեր անց աղջկան կանչել են ոստիկանություն՝ զրպարտության համար: Այժմ նախաքննություն է ընթանում և աղջկան հորդորել են բացատրություն գրել: Վերջինս դա առայժմ չի արել առանց փաստաբանի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031