
Հռոմի պապը Սան Լորենցո ակումբում հաշվառված է 88235 համարի տակ (լուսանկար)

Արդեն տեղեկացրել ենք, որ արգենտինացի կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն, ով երեկ դարձել է Հռոմի պապ, նաև ֆուտբոլային երկրպագու է։ Այսօր «Սան Լորենցո» արգենտինական ակումբը հպարտորեն հրապարակել է Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ի անդամատոմսի լուսանկարը։ Հռոմի պապի անդամատոմսի համարն է 88235։
«Մեծ պատիվ է մեզ համար առաջին հարավամերիկացի Պապը «Սան Լորենցոյի» գործընկերն է», – ասվումէ հայտարարության մեջ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը