Հայաստանի գրողների միությունը Խաչիկ Կիրակոսյան անունով անդամ չունի

Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպի մասնակից Խաչիկ Կիրակոսյանը Գայաստանի գրողների միության անդամ չէ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀԳՄ-ից` նշելով, որ Խաչիկ Կիրակոսյան անունով անդամ միությունը չունի:
Կիրակոսյանը տարիներ առաջ հայտնի էր դարձել նրանով, որ Մոսկվայի «Բոլշայա Նիկիտսկայա» փողոցում գտնվող Գրողների կենտրոնական տան մուտքին փակցվել է «Խաչիկ Միսակի Կիրակոսյանին արգելված է երբեւէ այցելել գրողների տուն` ոչ արժանապատիվ պահվածքի եւ ակումբի անդամությունը հեղինակազրկելու պատճառով»: Գրառումը շարունակում է կախված լինել մինչեւ օրս:

Հիշեցնենք, որ «Panorama.am» կայքը հայտնել էր, որ Ազատության հրապարակում տեղի է ունեցել միջադեպ ինքնահռչակ բանաստեղծի ու մի քաղաքացուհու միջև:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031