
«Դալմա Գարդեն մոլ» սուպերմարկետի մոտ վրաերթի է ենթարկվել գանձապահը

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 12-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 44-ամյա Ֆելքիս Զաքարյանը Ծիծեռնակաբերդի խճուղու վրա գտնվող «Դալմա Գարդեն մոլ» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, 22-ամյա Նաիրա Մհերյանին:
Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածը աշխատում է «Կլասիկ բուրգեր» ՍՊԸ-ում՝ որպես գանձապահ: