Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանն իր աջակցությունն է հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանին. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը թեև պտուղներ չտվեց, սակայն դրա մասին  քննարկումները չեն դադարում: Ըստ այդ խոսակցությունների, փոխադարձ ջերմ հանդիպման ժամանակ Ծառուկյանն իր աջակցությունն է հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանին՝ մասնավորապես մեդիա ոլորտում:

Նրան խոստացել է տրամադրել «Կենտրոն» հեռուստաընկերությունը՝ որքան կցանկանա Րաֆֆին, սակայն այն պայմանով, որ իշխանություններին քննադատելիս զգույշ լինի ժամանակահատվածի առումով՝ հիմնականում շոշափի այն ժամանակաշրջանը, երբ ԲՀԿ-ն արդեն կոալիցիայի անդամ չէր:

Սակայն, դատելով ժառանգականների թավշյա պայքարից, կարծես թե այդ քննադատություններից ընդհանրապես դուրս են մնացել անհատները, առանցքում են միայն երևույթները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031