Բաժիններ՝

14-ամյա աղջնակին բռնաբարած Հարթաշենի գյուղապետին տեղափոխել են արվամոլների խուց. մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար, գյուղի դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ազատ Ղուկասյանն, ով 2012 թ. փետրվարի 27-ին անչափահասի նկատմամբ բռնաբարության մեղադրանքով դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, հայտնվել է արվամոլների պատժախցում:

Ամեն ինչ սկսվել էր անցյալ տարվա փետրվարին: Համայնքապետ Ազատ Ղուկասյանը, ով միաժամանակ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա էր դասավանդում, 8-րդ դասարանցիների միացյալ դասին երկու դասարանի աշակերտներին տարել էր մարզադահլիճ և պատվիրել «խելոք խաղալ»: Իսկ 14-ամյա Կարինեին (անունը փոխված է) գյուղապետը հանձնարարել էր հետևել իրեն:

Ուսուցիչն այդ քայլին դիմել էր մի քանի անգամ, ինչն էլ առիթ էր հանդիսացել, որ աղջկա համադասարանցիները սկսեն կասկածել, հետևել ու «բռնացնել» ուսուցչին անչափահաս աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողությունների ժամանակ:

Ազատ Ղուկասյանը դատապարտվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 138 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (բռնաբարություն, որը կատարվել է անչափահասի նկատմամբ) և 142-րդ հոդվածի 1-ին մասի (անառակաբարո գործողություններ 16 տարին չլրացած անձի նկատմամբ) հատկանիշներով:

Հարթաշենի գյուղապետին տեղափոխել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ինչպես «Ժամանակին» հայտնի դարձավ, Ազատ Ղուկասյանն իր պատիժը ստիպված է կրել արվամոլների հետ միևնույն պատժախցում:

Նշենք, որ քրեակատարողական հիմնարկներում գործող քրեական օրենքների համաձայն՝ սովորաբար հենց այսպես են վարվում բոլոր այն դատապարտյալների հետ, որոնք դատապարտվում են բռնաբարության համար: Այս դեպքը փաստորեն ևս բացառություն չէր, ավելին՝ Հարթաշենի գյուղապետն անառակաբարո գործողություններ էր իրականացրել անչափահաս աղջնակի նկատմամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս