
40-ամյա Քեմերոն Դիասը՝ լողազգեստով (լուսանկարներ)

Օրերս դերասանուհիներ Քեմերոն Դիասը, Դրյու Բերիմորն ու Ռիզ Ուիզերսպունը միասին հանգստացել են ծովափին: Eg.ru կայքի հաղորդմամբ՝ դերասանուհիներն իրենց հանգիստն անցկացնում են Մեքսիկայում:
Պապարացիներին հաջողվել է 3 հայտնի դերասանուհիներին լուսանկարել՝ իրենց հանգիստը վայելելիս: Աղբյուրը նշում է, որ Դրյու Բերիմորը, Քեմերոն Դիասն ու Ռիզ Ուիզերսպունը երկար ժամանակ լողացել են ծովում, ակտիվորեն շփվել ծովափին հանգստացող մարդկանց հետ:
Լուսանկարներում երևում է, որ այս երեք հայտնի դերասանուհիներից միայն Քեմերոն Դիասն է կարողացել պահպանել իր կազմվածքը: Մյուս երկուսը ծննդաբերելուց հետո զգալիորեն գիրացել են: