Բաժիններ՝

Էլեկտրոնային դաջածքները կհետևեն սրտի աշխատանքին

Ջրից չվախեցող էլեկտրոնային դաջվածքներն այժմ կարող են հետևել մարդու սրտի աշխատանքին նրա առօրյա գործունեության մեջ: Գիտնականներին հաջողվել է գտնել բժշկական գործառույթներ իրականացնող սարքը անմիջապես մարդու մաշկի վրա «տպագրելու» եղանակը։ Հատուկ դաջվածքի միջոցով մարդիկ կարող են մշտապես հետևել իրենց առողջական վիճակին:

Այսպես կոչված «մաշկային էլեկտրոնիկան» նախկինում ցուցադրվել էր Illinois համալսարանի գիտնական Ջոն Ռոջերսի կողմից: Գործիքը բաղկացած էր չափազանց բարակ էլեկտրոդներից, սենսորներից, անլար կապի և լիքավորման համակարգերի հնարավորությունից: Այդ գյուտը տեսականորեն հնարավոր էր արդեն կիրառել, եթե չլինեին մի քանի էական թերություններ։

«Այդ տեխնոլոգիան վատը չէ, եթե դուք նստած եք գրասենյակում։ Սակայն, եթե պատրաստվում եք լոգանք ընդունել կամ էլ լողալ լողավազանում, համակարգը կխափանվեր»,- բացատրում է Ռոջերսը՝ նշելով, որ նոր տեխնոլոգիայի պարագայում նման  պայմանները վտանգ չեն ներկայացնում։

Երկու շաբաթվա ընթացքում սարքը կարող է շարունակաբար չափել մարդու ջերմությունը, արյան ճնշումը, սրտի աշխատանքը, մաշկի խոնավությունը և այլն: Սարքավորումը օգտակար է հատկապես վերքի բուժման ընթացքին հետևելու համար:

Ռոջերսը հույս ունի այս տեխնոլոգիան հետագայում կոմերցիոն դարձնել և մաշկի տակ անցնող տվիչների (датчик) լայնամասշտաբ արտադրություն սկսել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս