
Ինչ են հուշում ֆեյսբուքի Like-երը օգտատիրոջ մասին

Սոցցանցերում օգտատերերի Like-երը հնարավորություն են տալիս կարծիք կազմել տվյալ էջի օգտատիրոջ հոգեբանական պատկերի մասին: Նման եզրահանգման են եկել Microsoft Research-ի փորձագետները և Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալասրանի վերլուծաբանները։ Այս մասին գրում է «Իտառ Տասսը»:
Like-երը բավականին բան են ասում օգտատիրոջ նախասիրությունների, այս կամ այն հարցի վերաբերյալ հայացքների մասին, ասված է հրապարակված հաշվետվությունում: Հիմնվելով այս կամ այն լուսանկարին, իրադարձությանը կամ կարծիքին տրված Like-երի վրա՝ սոցիոլոգները, քաղտեխնոլոգները և մարկետոլոգները բավականին շատ նյութ են հավաքում՝ գովազդային և քաղաքական արշավ իրականացնելու համար:
Դիտարկելով ակտիվ օգտատերերի էջերը՝ հոգեբանները կարող են որոշել մարդու ինտելեկտուալ մակարդակը, նրա սեռական կողմնորոշումը, հոգեկերտվածքը և այլ կարևոր տեղեկատվություն, որը բնորոշում է տվյալ անհատին: