Վրաերթ՝ «Անելիք» բանկի դիմաց. ըստ տեղեկությունների՝ ավտոմեքենան հաշվառված է Ազգային ժողովի հաշվեկշռում

Այսօր՝ մարտի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը, մոտավորապես, 17։00-ի սահմաններում, «Հոնդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բաղրամյան պողոտայում՝ «Անելիք» բանկի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը միջին տարիքի տղամարդ է, ով ըստ տեղեկությունների, կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ կժամանեին Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ինչ-որ անձինք ավտոմեքենայի վրայից հանել են համարանիշները։

Ականատեսները պատմել են, որ համարանիշները եղել են Ազգային ժողովի հաշվեկշռում հաշվառված համարիշներ, ու այս պահին ճանապարհային ոստիկանները փորձում են հայտնաբերել մեքենայի վարորդին և համարանիշները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031