Որևէ չինովնիկական պաշտոն պապական բոստան լինել չի կարող. Գալուստ Սահակյանը՝ Գագիկ Ծառուկյանին

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն 1-in.am կայքի հետ զրույցում անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դիտարկմանը, թե՝ քաղաքապետի պաշտոնը պապական սեփականություն չէ: Գալուստ Սահակյանի խոսքով՝ ընդհանրապես որևէ չինովնիկական պաշտոն պապական բոստան լինել չի կարող:

«Բնական է, դա շատ սովորական ֆրազ է: Չեմ կարծում, թե ուղղվածություն ունի: Խնդրի էությունն այն է, որ պետք է մարդիկ, ովքեր պաշտոնավարում են, պաշտոնավարեն օրենքներով և այն ծրագրերով, որոնց առաջադրմամբ պաշտոնավարում են կամ այն թիմի ծրագրերով»,- ասել է Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ, Երևանի ավագանու ընտրություններին անդրադառնալով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ քաղաքապետի պաշտոնը պապական սեփականություն չի լինելու, այլ լիարժեք աշխատանք, չարչարանք, որ ժողովուրդն իր ձայնը տա՝ հավատալով, որ իր մասին մտածող կա: «Ոչ թե Աբովյան, Թումանյան փողոցներով գեղեցկացվիմիայն, Երևանը Երևան է իր ամբողջականությամբ վերցրած»,- նկատել էր Գագիկ Ծառուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս