Րաֆֆի Հովհաննիսյան. «Մինչև հիմա Սերժ Սարգսյանից ստացել եմ զրո, նուլ, ոչ մի բան» (տեսանյութ)

Ինչպես հայտնի է՝ այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է լրագրողների հետ:

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ հարցին, թե ինչպե՞ս եք պատկերացնում Սերժ Սարգսյանի ինքնաբացարկը, նա պատասխանել է. «Ինքնաբացարկը նշանակում է իրավական ճշգրիտ եզրի օգտագործումը մինչև ապրիլի 9-ը: Հուսով եմ, որ այս կազմով Սահմանադրական դատարանը գուցե վերջին անգամ կկայացնի արդար որոշում ու կիրացնի սահմանադրական վճիռ:

Թե որքանով է սկզբունքային հարց նախագահականում հանդիպել-չհանդիպելը, եթե դրանով պետք է լուծվի համազգային ճգնաժամը, Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ ինքը այսուհետ կմտնի Բաղրամյան 26 միայն որպես հայ ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչ:

«Ներկա դրությամբ ժողովրդի հաղթանակը ճանաչելու և համազգային վիհը հաղթահարելու համար անհրաժեշտ է փոխադարձ կամք և պատրաստակամություն, բայց մինչև հիմա եղել է զրո, նուլ: Եղել են ընդամենը սուտ միջնորդավորված դրույթներ: Պարոն Սարգսյանից ես ստացել եմ «ոչ մի բան»: Արդեն հիմա իր հնարավորությունն է՝ սթափ գնահատելու իրավիճակը»,- ասել է Ր.Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս