Գյումրիում Սերժ Սարգսյանի պարտության հարցում Ս.Բալասանյանն իրեն մեղավոր չի զգում

«Մենք ոչ թե էսօր տեսանք իրար, աշխատել ենք, շատ լավ ճանաչում ենք, և ինձ թվում է, որ շատ լավ աշխատելու ենք, և էդ փոփոխությունը դուք զգալու եք»,- նշել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ պատասխանելով Գալա TV լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է աշխատելու նորանշանակ մարզպետի հետ: Սամվել Բալասանյանին մեր լրագրողը հարցրել է նաև Գյումրիում ՀՀ նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանի կրած պարտությունից, այդ հարցում մեղքի բաժին ունի՞ արդյոք Սամվել Բալասանյանը. «Որպես քաղաքապետ իմ խնդիրն այն էր, որ ես կազմակերպեի ընտրություններ, որպեսզի լիներ ամեն ինչ նորմալ, և քաղաքապետի հետ ինչ կար կապված՝ ես կազմակերպել եմ, մնացածը ժողովրդի խնդիրն է»,-ասել է Սամվել Բալասանյանը:

Այսինքն որպես քաղաքապետ արել եք այն, ինչ կարողացե՞լ եք. այս հարցին նա պատասխանել է այսպես. «Դե զարմանալի հարցեր եք տալիս, ես ասում եմ այն գործառույթը, որն ինձանից էր կախված, մնացածն արդեն դուք վերլուծություն կատարեք»,- ասել է Սամվել Բալասանյանը:

Տեսանյութեր

Լրահոս