
Երեխան անվտանգ դուրս է բերվել փոսից

Մարտի 11-ին, ժամը 15.09-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի փողոցի 23/62 հասցեում` քաղաքապետարանի մոտ, երեխան ընկել է փոսը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ անձրևաջրերից գոյացած 2-3 մ խորությամբ փոսն է ընկել Արտաշատ քաղաքի Արարտյան փողոցի թիվ 43 շենքի 10-րդ բնակարանի բնակիչ՝ 2002 թ. ծնված Արտյոմ Վարդանյանը, ում հրշեջ-փրկարարները ժամը 15.25-ին դուրս են բերել և տեղափոխել անվտանգ վայր, այնուհետև` Արտաշատ քաղաքի ԲԿ: Ստանալով համապատասխան բուժօգնություն՝ Ա. Վարդանյանը դուրս է գրվել: