Վազգեն Մանուկյանը չի հասկանում, թե ինչ է ուզում Րաֆֆի Հովհաննիսյանը

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ուղղակի գիտի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է հացադուլ, ինչը Հայաստանում շատ ընդունված երևույթ է: «Խաչիկ Ստամբոլցյանից սկսած բազմաթիվ մարդկանց կողմից բազմաթիվ դեպքեր են եղել: Որպեսզի կարողանամ գնահատականներ տալ գործընթացներին, ես պետք է հասկանամ, թե ինչ է ուզում Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչը ես չեմ հասկանում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Վազգեն Մանուկյանը:

Այսօր Ազատության հրապարակում կատարվող իրադարձությունների վերաբերյալ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գնահատականը մնում է անփոփոխ, ու ասաց, որ ավելացնելու բան չունի: «Հարցրեցիք ներկա վիճակի մասին, և կարող եմ ասել, որ կա մի նորություն. Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է հացադուլ»,- ասաց Հանրային խորհրդի նախագահը:

Հիշեցնենք, որ ընտրություններից անմիջապես հետո հրավիրված մամուլի ասուլիսում Վազգեն Մանուկյանըհամոզմունք հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ընտրության երկու ճանապարհ ունի ու հնարավորություն: Առաջինը՝ ընդունել և չբողոքարկել ընտրության արդյունքները, տարբերակ, որ չի եղել Հայաստանում: Եվ տարբերակ երկրորդ՝ գնալ հանրահավաքների ճանապարհով, ինչը Վազգեն Մանուկյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավորությունների սահմաններում ոչ արդյունավետ էր համարել, քանի որ կարծում է, որ նա չունի այդ ներուժը: «Կլինեն հանրահավաքներ և կամաց-կամաց կմարի կգնա»,- ասել էր նա:

Իշխանություններն ադեկվա՞տ են արձագանքում հրապարակում տեղի ունեցող իրադարձություններին, օրինակ՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ ժողովրդի քվեն կփոշիացվի միայն իր դիակի վրայով, ասել էր, որ Սերժ Սարգսյանը դիակներ շատ է տեսել իր կյանքի ճանապարհին:

Այս հարցին ի պատասխան՝ Վազգեն Մանուկյանն ասաց, որ անձամբ նման բան Գալուստ Սահակյանինց չի լսել և, առհասարակ, ուրիշի խոսքերն ընդհանրապես չի մեկնաբանում:
«Ո՞վ է լավ նախագահ, ով՝ վատ, էդ խոսակցությունները լինում են մինչև ընտրություն, իսկ ընտրությունից հետո խոսակցությունները կարող են լինել՝ արդյունքները վստահություն ներշնչո՞ւմ են, թե չեն ներշնչում: Եթե վիճաբանություն է առաջանում, դա լուծվում է իրավական դաշտում: Ես այդ խոսակցություններն եմ բնական համարում, իսկ էն մնացածն առանձին խոսակցություն է, որ մինչև ընտրությունն էլ կար, ընտրությունից հետո էլի կար ու կարելի է դրա մասին խոսել, բայց հիմա դաշտում լրիվ պրոբլեմ է»,- ավելացրեց 1996թ. նախագահական ընտրություններում դե ֆակտո պարտված թեկնածուն:

Tert.am-ի դիտարկմանը՝ բայց չէ՞ որ ինքը Վազգեն Մանուկյանն էլ է անցել այդ ճանապարհով, Վազգեն Մանուկյանը պատասխանել է, որ համաձայն չէ, և առաջարկել է իր անցած ճանապարհն ուրիշների անցած ճանապարհի հետ չհամեմատել, քանի որ դրանք էականորեն տարբերվում են:

Տեսանյութեր

Լրահոս