Բաժիններ՝

Անաստասիա Վոլոչկովան հրապարակել է սիրելիի լուսանկարները

Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան երկար ժամանակ պատմում էր իր սիրելիի մասին, սակայն չէր հրապարակում վերջինիս լուսանկարները: Այդ ամբողջ ընթացքում ասարակությունը փորձում էր գուշակել՝ ով է վերջինս և ինչպիսի տեսք ունի: Ինչպես գրում է  starhit.ru կայքը, սկզբնական շրջանում բոլորին թվում էր, որ Վոլոչկովայի սիրելին երգիչ Նիկոլայ Բասկովն է. հենց նրա հետ էր բալետի պարուհին մեկնել Մալդիվյան կղզիներում հանգստանալու: Սակայն որոշ ժամանակ անց Բասկովը հերքեց իր և Վոլոչկովայի մասին տարածված տեղեկությունները:

Բալետի պարուհին էլ որոշեց այլևս չսպասեցնել հանդիսատեսին ու իր միկրոբլոգում հրապարակեց սիրելիի լուսանկարները: Որպես լուսանկարի մեկնաբանություն՝ Վոլոչկովան գրել էր. «Գիտեմ՝ ինձ երջանկություն է բաժին ընկել»: Վոլոչկովան twitter-ի միջոցով նաև տեղեկացրել էր, որ իր ընտրյալի հետ հանդիպել է Արևմուտքում իր համերգներից մեկի ընթացքում: Բահթիյար Սալիմով անունով տղամարդը 45 տարեկան է, նա ամուսնացած չէ:

v3

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031