Մարտունի քաղաքում բախվել են «ԲՎՄ»-ն ու «Վազ 2106»-ը. «ԲՄՎ»-ն գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Այսօր՝ մարտի 11ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:30-ի ահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են «Վազ 2106» մակնիշի և «ԲՎՄ» մակնիշի 34 V747 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «ԲՎՄ»-ն գլխիվայր շրջվել է, իսկ «Վազ 2106»-ի վարորդին քաղաքացիների օգնությամբ տեղափոխել են Մարտունու բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Մարտունու ոստիկանապետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Այս պահին ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարւության փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավաորում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունու քննչկան բաժանմունքի քննիչ Մարատ Ավետիսյանը: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: