
Google-ը ներկայացրել է խելացի «խոսող մարզակոշիկները» (Տեսանյութ)
SXSW տեխնոլոգիական համաժողովի ժամանակ Google ընկերությունը ներկայացրել է իր «խոսող մարզակոշիկները», որոնք ստեղծվել են սպորտային ապրանքներ արտադրող Adidas ընկերության հետ համատեղ: Խելացի սպորտային կոշիկը հետևում է իր տիրոջ գործողություններին և ողջունում է նրա ակտիվ ապրելակերպը կամ էլ մեղադրում է նրան պասիվ ապրելակերպի համար, հաղորդում է iPhoneDaily-ին:
Talking Shoe սպորտային կոշիկների վրա տեղադրվել է միկրոկարգավորիչ և տվիչների (датчик) փաթեթ, ներառյալ արագաչափ և աստղագուշակ: Մարդու շարժումից կախված՝ կոշիկը տարբեր ձայներ է արձակում, և շնորհիվ Bluetooth մուդուլի այն կարելի է միացնել սմարթֆոնին կամ Google Glass ակնոցներին:
Google-ում պնդում են, որ «խոշող կոշիկների» լայնածավալ արտադրության իրենք չեն նախատեսում: Սակայն նշում են, որ նոր արտադրանքի մուտքային կոդը բաց է լինելու և յուրաքանչյուր ցանկացող կարող է ինքնուրույն ստեղծել սեփական «խոսող կոշիկը»: