
Երկրաշարժ՝ Արմավիր քաղաքից 15 կմ դեպի հյուսիս

Մարտի 11-ին, ժամը 15.11-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Արմավիր քաղաքից 15 կմ դեպի հյուսիս: Այս մասին հաղորդում է ԱԻ նախարարությունը։
Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում: