Բաժիններ՝

Տասնյակ ուսանողներ նստացույց են սկսել ԵՊՀ-ի դիմաց

Այս պահին ԵՊՀ մայր շենքի դիմաց տասնյակ ուսանողներ սկսել են նստացույց: Ուսանողները բարձրացրել են պաստառներ՝ «Տեր ենք, պահանջատեր ենք», «Պահանջում ենք հեռացնել Գևորգ Մելքոնյանին», «Երեսուն արծաթ թե՞ հայրենիք» և այլ բողոքի կարգախոսներով:

Ուսանողները նաեւ վանկարկում են Գևորգ հեռացիր, ինչպես նաև կոչ են անում ուսանողներին միանալ իրենց նստացույցին:

Համալսարանի դիմաց ոստիկանները շատ չեն: Նստացույցի մասնակիցները նշում են, որ համալսարանի վարչակազմի կողմից որևէ արձագանք չի եղել. որևէ մեկը չի մոտեցել իրենց և զրուցել բարձրացված հարցերի շուրջ:

Ուսանողները նշեցին, որ մտադիր են  շարունակել ակցիան,    մինչև իրենց պահանջների կատարումը: Նրանք նաև հավելեցին, որ այսօրվա ակցիան շարունակելու են՝ մինչև համալսարանական դասերի ու անցուդարձի ավարտը:

Գալա TV

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031