
«Արզումանյանը թյուրիմացության մեջ է գցում. Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանին՝ Ազատության հրապարակում»

«Նման հրավեր՝ միջնորդավորված Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի կողմից իրոք երեկ եղել է, այն բանից հետո, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ երեկոյան՝ժամը 18:30-ին հայտարարեց հացադուլ: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը չի մերժել այդ առաջարկը: Այդ առումով ցավում եմ, որ պարոն Արզումանյանը թյուրիմացության մեջ է գցում հանրությանը», –ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Ժառանգություն կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը՝մեկնաբանելով Սերժ Սարգսյանի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանի հարցազրույցը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել է Սերժ Սարգսյանի միջնորդավորված առաջարկը՝ հանդիպելու, մանրամասն ու համակողմանի քննության առնելու առկա բոլոր հարցերը:
«Մենք ափսոսանքով ենք արձանագրում պարոն Հովհաննիսյանի մերժումը …մեզ մնում է միայն հուսալ, որ պարոն Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել իրավիճակը եւ սթափ գիտակցում է երկխոսության դե ֆակտո մերժման ճանապարհի վտանգները»,-panorama.am-ին ասել էր Սերժ Սարգսյանի մամլո խոսնակը:
Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը արձագանքում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից մերժում չի եղել և Հովհաննիսյանը ամեն պահի էլ պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանին:
«Ընդամենը պատասխան է եղել Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, որ ինքը հայտնի հանքամանքներով պայմանավորված գտնվում է հացադուլի մեջ՝ Ազատության հրապարակում, ուստի նա առաջարկել է գործող նախագահին հանդիպել հենց տեղում՝ Ազատության հրապարակում»: